ՀԱՊԿ-ի երկրների ՆԳՆ շուրջ 500 աշխատակիցներ կմասնակցեն «Կոբալտ-2013» հակաահաբեկչական վարժանքներին
01/07/2013 14:59
Նմանատիպ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեջ մտնող ՆԳՆ շուրջ 500 աշխատակիցներ կմասնակցեն «Կոբալտ-2013» հակաահաբեկչական վարժանքներին: Դրանք հուլիսի 4-ից մինչեւ 12-ը տեղի կունենան Ռուսաստանի ՆԳ նախարարության ներքին զորքերի հյուսիսկովկասյան տարածաշրջանային հրամանատարության «Կադամովսկի» առաջին ուսումնական կենտրոնի բազայում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին:
Վարժանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի ներքին գործերի մարմինների (ոստիկանություն) եւ ներքին զորքերի հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում