Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ուղիղ
08/04/2020 11:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը։
Բանախոսներն անդրադառնում են Ռոբերտ Քոչարյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված դատական հայցին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Սա Ռոբերտ Քոչարյանի երկրորդ դատական հայցն է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Սակայն առաջին հայցից Քոչարյանը հրաժարվել էր և այդ հիմքով գործի վարույթը կարճվել էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում