ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգը հարուստ էր Հայաստանին առնչվող հետաքրքրիր հարցերով. Զարուհի Փոստանջյան
Նմանատիպ
Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում բարձրացվել են ահազանգող բազմաթիվ հարցեր: Այս մասին հուլիսի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Պետք է ասեմ, սակայն, որ այս նստաշրջանը որևէ բարելավման նիշ չի արձանագրել: Իհարկե, բանավեճ տեղի է ունեցել, ահազանգող հարցերը բազմիցս բարձրացվել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Փոստանջյանը: Պատամավորն ամեն դեպքում կարծում է, որ այս նստաշրջանում չեն ընդունվել այնպիսի օրինագծեր, որ հասարակությունը զգար իր սոցիալական, քաղաքական վիճակի բարելավումը:
Անդրադառնալով Ստրասբուրգում հունիսի 24-28-ին կայացած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին’ Փոստանջյանը շեշտեց, որ օրակարգում բավականին հետաքրքիր հարցեր կային, որոնք կապ ունեին Հայաստանի հետ:
«ԵԽԽՎ նախարարների կոմիտեի անունից հանդես եկավ ՀՀ արտգործնախարարը, ով ելույթ ունեցավ և պատասխանեց հարցերին: Հետաքրքիր էին նաև Միջին Արևելքի հարցի վերաբերյալ քննարկումները, որի ժամանակ ես հանդես եկա ելույթով և խոսեցի նաև սիրիահայերի խնդիրների մասին»,-հայտնեց ԱԺ պատգամավորը:
Փոստանջյանը նկատեց, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանը սկսվեց հակահայկական քարոզչությամբ: «Մի փաստաթուղթ էր դրված շրջանառության մեջ, որով իբր թե Հայաստանը ագրեսոր է, դա Ադրբեջանի նախաձեռնությունն էր, որը ծնվել էր խավիարային դիվանագիտության արդյունքում, որը, սակայն, ձախողվեց»,- ասաց Փոստանջյանը:
Խոսելով պատվիրակությունների հետ հանդիպումից’ պատգամավորը նշեց, որ որոշում է կայացվել ընդհանրական խոսել հանդիպման մասին և մամուլին հայտնել միայն այն, որ այն եղել է բանավեճի ընթացակարգով:
Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը տեւել է հունիսի 24-28-ը: Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է մայիսի 16-ին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստի ընթացքում: Նիստին մասնակցել են ԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Հայաստանը’ որպես իր նախագահության գերակայություն, սահմանել է Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության մի ջոցով եվրոպական արժեքների խթանումը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշերի ամրապնդումը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում