Վրաստանում համընդհանուր մարդահամար է անցկացվում
Նմանատիպ
Վրաստանում հուլիսի 1-ին մեկնարկել Է 2014 թվականին ծրագրված համընդհանուր մարդահամարի առաջին փուլը, որը կշարունակվի երկու շաբաթ: Սա կլինի վերջին 12 տարվա ընթացքում առաջին համընդհանուր մարդահամարը, տեղեկացնում է «Apsny.ge»-ն:
Վրաստանում համընդհանուր մարդահամարի հիմնական փուլը տեղի կունենա 2014 թվականի նոյեմբերի 5-19-ը. գործընթացում կներգրավվի 15 հազար մարդ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է երկրի տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի հարցերի պետնախարար Դավիթ Նարմանիան, մարդահամարի աշխատանքների առաջին մասը կանցկացվի հուլիսի 1-ից մինչեւ 14-ը Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում եւ Գուրիայի տարածաշրջանում (Արեւմտյան Վրաստան), իսկ հուլիսի 16-ից մինչեւ 30-ը՝ Կախեթի տարածաշրջանում (Արեւելյան Վրաստան):
Մարդահամարին զուգահեռ տվյալներ կհավաքվեն բնակիչների Էթնիկական եւ կրոնական պատկանելության, միգրացիայի, զբաղվածության, տնտեսական ակտիվության, կրթության, ինչպես նաեւ գյուղատնտեսական ունեցվածքի վերաբերյալ: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության գործադիր տնօրեն Զազի Չելիձեի տվյալների համաձայն՝ նախագծի բյուջեն կազմում Է 18 մլն լարի (շուրջ 12 մլն դոլար), իսկ «համընդհանուր մարդահամարի առաջին արդյունքները հայտնի կդառնան 2014 թվականի գարնանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում