Բոբ Դիլանի երգն առաջին անգամ գլխավորել է Billboard- ի աղյուսակը
10/04/2020 18:22
![Բոբ Դիլանի երգն առաջին անգամ գլխավորել է Billboard- ի աղյուսակը](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/b050cac584b5d101b242aee1e3602118.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Panorama.am։ Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանի Murder Most Foul երգը գլխավորում է Billboard-ի աղյուսակը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, սա երաժշտի առաջին ստեղծագործությունն է, որը գլխավորել է ամերիկյան հրատարակչության վարկանշային աղյուսակը։
17 րոպե տևողությամբ ստեղծագործությունը պատմում է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության մասին։ Murder Most Foul երգը Յութուբում է մարտի 26-ից։ Սա երաժշտի առաջին ստեղծագործությունն էր վերջին ութ տարվա ընթացքում։
Այսօր երգն արդեն լսել է շուրջ 3 միլիոն մարդ։ Ավելի վաղ Billboard-ի աղյուսակի երկրորդ տեղում եղել է Բոբի Դիլանի հայտնի երգերից Like a Rolling Stone և Rainy Day Women։
Հետևեք մեզ նաև Telegram-ում