Արցախի Հանրապետությունում պարետ է նշանակվել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը
12/04/2020 18:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Times.am: Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել։
Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն:
Արտակարգ դրության պարետ է նշանակվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Պարետատան կազմում ընդգրկվել են շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում