Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկրում նախագահական ընտրությունների օրը նշանակել Է հոկտեմբերի 27-ը: Այդ մասին հուլիսի 1-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Մանանա Մանջղալաձեն:

Այս պահին հայտնի են նախագահի երեք թեկնածուներ՝ Վրաստանի փոխվարչապետ, կրթության եւ գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին՝ «Վրացական երազանք» կոալիցիայից, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, ինչպես նաեւ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, որի թեկնածությունն առաջադրել Է «Ժողովրդական ժողով» հասարակական կազմակերպությունը:

Նախագահամետ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից թեկնածուն կորոշվի մինչեւ հուլիսի վերջը կայանալիք փրայմերիզների արդյունքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում