Սաակաշվիլու ղեկավարած ուժը կորցրել է կշիռը նաև Թբիլիսիի քաղաքային խորհուրդում
01/07/2013 18:25
Նմանատիպ
Թբիլիսիի սակրեբուլոյում (քաղաքային խորհուրդ) «Միասնական ազգային շարժման» խմբակցության նախագահ Կոկի Իոնաթամաշվիլին հուլիսի 1-ին լքել Է նախկին կառավարող կուսակցութայն շարքերը, եւ այդպիսով այն կորցրել Է մեծամասնությունը տեղական ինքնակառավարման մարմնում, հաղորդում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
Իոնաթամիշվիլին այսօր առավոտյան հայտարարություն Է տարածել այն մասին, որ թողնում Է իր պաշտոնն ու խմբակցությունը: Այդպիսով՝ մայրաքաղաքի սակրեբուլոյում «Ազգային շարժման» անդամների թվաքանակը կրճատվել Է մինչեւ 23 պատգամավոր՝ 47-ից, եւ կուսակցույթունը կորցրել Է միաձնյա որոշումներ ընդունելու իրավունքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում