Շվեյցարիան ամեն ինչ կանի ղարաբաղյան հարցը լուծելու համար
01/07/2013 23:34
Նմանատիպ
Շվեյցարիական խորհրդարանի Վերին պալատի նախագահ Ֆիլիպպո Լոմբարդին խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման մասին։ Apa գործակալությունը նշում է, որ այցով Ադրբեջանում գտնվող Լոմբարդին ասել է’ 20 տարիների ընթացքում խնդրի լուծում չստանալը դիվանագիտական ձախողում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոմբարդին ընդգծել է, որ 2014 թվականը կարևոր տարի է լինելու։ «Հաջորդ տարի Շվեյցարիան նախագահելու է ԵԱՀԿ-ն։ Մենք կանենք ամեն ինչ սառեցված հակամարտությունները լուծելու համար, այդ թվում նաև ղարաբաղյան հարցը։ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը չափազանց կարևոր հարց է։ Շվայցարիան պատրաստ է անել իրենից կախված ամին ինչ»,- ասել է շվեյցարիական պառլամենտի Վերին պալատի նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում