Իրանի ԱԳՆ-ն հերքել է. Բեռնատարները ԼՂ տարածքով չեն անցել
16/04/2020 19:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյիդ Աբբաս Արագչին ասել է՝ իր երկիրը դեմ է որևէ գործողության, որը կարող է պրովոկացիա առաջացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտությունում։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ, այդ մասին իրանցի պաշտոնյան ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Իրանցի պաշտոնյան հերքել է և բացարձակ սուտ որակել իրանական բեռնատար մեքենաների տարանցումը Լեռնային Ղարաբաղով։
«Հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Իրանի Իսլամական հանրապետությունը սկզբունքորեն դեմ է ցանկացած քայլի, որը կարող է բախումներ առաջացնել Ադրբեջանի և Հայաստանի երկու հարևան երկրների միջև»,-նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում