Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է խաղաղ բնակչությանը ոչնչացնող տեխնիկա

«Առավոտ»-ը ԼՀՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանից, որը Արցախյան պատերազմի մասնակիցներից Է և զբաղեցրել Է նաև ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, հետաքրքրվել է, թե Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելով արդյոք չի՞ խախտվել երկու երկրների միջև ռազմական ուժերի հավասարակշռությունը: Պարոն Աղաբեկյանն այնքան անհանգստացած չէր անհավասարակշռության խախտմամբ, որքան նրան մտահոգում էր, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է այնպիսի զինտեխնիկա, որը նախատեսված է խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար:

«Իրականում ռազմական գործողությունները սկսում են այն ժամանակ, երբ ուժերի անհավասարակշռություն է տեղի ունենում: Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր անգամ զենքի Ձեռք բերմանը մեր կողմից հետևում էր պաշտպանության պլանավորման վերանայումը, իսկ վերանայումը ոչ միայն ստորաբաժանումների, զորամիավորումների վերադասավորումներն են, այլ նաև զենքի ձեռքբերումը:

Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում