Ադրբեջանը պատրաստվում է պաշտպանական ոլորտում սերտացնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Հունիսի մեկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի գծով խորհրդական Էվելին Ֆարկասի հետ:

Հանդիպման ընթացքում ընգծվել է երկու երկրների սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում, և հատկապես զարգացող գործընկերությունը պաշտպանության որլորտում:
Քննարկման հիմնական թեմաներից է եղել նաև այս ոլրտում գործակցության հետագա հեռանկարները:

Հավելենք, որ ԱՄՆ-ն այն հիմնական երկրների թվում չէ, որից Ադրբեջանը զենք է գնում: Հիմնական երկրները, որոնց հետ ռազմական ոլորտում Ադրբեջանը համագործակցում է, հանդիսանում են Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, ՀԱՀ-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում