Քերին ու Դավիթօղլուն քննարկել են սկանդալային գաղտնալսումների հարցը
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՍԵԱՆ անդամ երկրների հանդիպման ժամանակ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը Քերիից բացատրություն է պահանջել’ կապված տարածված այն տեղեկության հետ, թե ԱՄՆ-ն գաղտնալսել է իր երկրի տարածքում գտնվո ղ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները: ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է հավաքել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները և հետագայում կիսվել դրանցով: Միաժամանակ կողմերի միջև խոսակցության առարկա են դարձել Սիրիան և Պաղեստինը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է ԱՄՆ տարածում գտնվող 38 դիվանագիտական ներկայացուցիչների: Գաղտնալսված երկրների թվում, Թուրքիայից բացի, նշվում էին Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Մեքսիկան, Հարավային Կորեան, ԵՄ-ն, Հնդկաստանը և այլն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում