Սնոուդենն ԱՄՆ-ին մեղադրել Է քաղաքական ապաստան ստանալու իր իրավունքը խախտելու մեջ
Նմանատիպ
Էդվարդ Սնոուդենը՝ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների գործունեության մասին տեղեկատվության արտահոսի կազմակերպիչը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային մեղադրել Է այն երկրների վրա դիվանագիտական ճնշման փորձերի մեջ, որոնց ինքը դիմել Է քաղաքական ապաստանի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սնոուդենի հայտարարության մեջ, որը թվագրված Է հուլիսի 1-ով եւ հրապարակված Է WikiLeaks-ի կայքում:
Սնոուդենն ընդգծել Է, որ ապաստանի որոնման իր իրավունքը խախտում Է այն պետությունը, որը տասնամյակների ընթացքում հանդես Է եկել հանուն այդ իրավունքի պաշտպանության:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ Սնոուդենը դիմել Է տասնհինգ երկրներում քաղաքական ապաստան ստանալու համար: Հուլիսի 1-ի երեկոյան New York Times թերթը գրել Է, որ Սնոուդենն ապաստան Է խնդրել նաեւ Ռուսաստանում:
Սնոուդենը, որը մի քանի շաբաթ թաքնվում Էր Հոնկոնգում, հունիսի 23-ից գտնվում Է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում, որտեղից չի կարողանում հեռանալ, քանի որ նրա ամերիկյան անձնագիրն անվավեր Է հայտարարվել: ԱՄՆ-ի իշխանություններն, իրենց կողմից, Սնուդենին հանձնելու պահանջով նախ դիմել են Հոնկոնգին, իսկ այնուհետեւ Ռուսաստանի իշխանություններին: Հայրենիքում նրա նկատմամբ քրեական գործ Է հարուցվել լրտեսության եւ պետական սեփականության հափշտակման մեղադրանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում