Բրազիլիայում շարունակվող բողոքի ակցիաներին միացել են բեռնատարների վարորդները
Նմանատիպ
Ամբողջ Բրազիլիան ընդգրկած բողոքի շարժումը շարունակում Է ընդլայնվել, առաջադրվում են նոր պահանջներ: Հուլիսի 1-ին իրենց մասին բարձրաձայն հայտարարել են բեռնատարների վարորդները, որոնք պահանջում են վճարովի ճանապարհներով երթեւեկության գների իջեցում եւ դիզելային վառելիքի արժեքում ներառված մի շարք հարկերի ու տուրքերի վերացում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սան Պաուլուի, Մինաս Ժերայսի, Պարանայի, Ռիո դե Ժանեյրոյի նահանգներում, որոնք համարվում են Բրազիլիայի «տնտեսական լոկոմոտիվները», մի շարք համերկրային մայրուղիներ օրվա ընթացքում փակված Էին բազմասռնի քարշակներով: Նման գործողություններից վնասները հաշվվում են տասնյակ միլիոնավոր դոլարներով:
Հաշվի առնելով իրադրության լարվածությունը՝ համերկրային դատական մարմինները բեռնատարների վարորդների գործողությունները հայտարարել են անօրինական, որոնք խախտում են քաղաքացիների տեղաշարժման ազատության սահմանադրական իրավունքը: Ոստիկանությանը ցուցում Է տրվել ավտոմոբիլային ճանապարհներն ապաշրջափակելիս կիրառել ուժ եւ հատուկ միջոցներ: Մի շարք վայրերում տեղի են ունեցել գործադուլավորների հետ ոստիկանության ընդհարումներ, որն արցունքաբեր գազ Է օգտագործել ճանապարհներին պիկետները ցրելու համար
Հետևեք մեզ նաև Telegram-ում