Ադրբեջանը շոկի մեջ է. բոլոր էպիկական հերոսների կերպարների հիմքում հայեր են
Նմանատիպ
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Սարդար Ջալալաօղլուն սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել ‘նշելով , որ Ադրբեջանի էպիկական հերոսները հայեր են և սկսել է փաստարկել իր ասածը:
Անդրադարձ է կատարվել ազգային էպոսին’ «Քերօղլուին»’ նշելով, որ Քերօղլուի կերպարը ստեղծվել է ոմն Թեբրիզյանի կողմից:
Այս մասին տեղեկացնում է «Haqqin.az» կայքը, որին շատ էր բարկացրել Ջալալօղլուի մեկնաբանությունը’ կապված ադրբեջանցի կնոջ սուրբ կերպարի հետ:
«Ադրբեջանում կան չորս խորհրդանշական կնոջ կերպարներ’ Ասլին, Շիրինը, Նիգյարը և Խաջարը: Ասլին հայ է, Խաջարը քուրդ, Նիգյարն անհայտ է, իսկ Շիրինը’ իրանցի: Այսինքն’ այդ կանայք չեն կարող լինել ադրբեջանցի կնոջ սիմվոլը», – ասել է Ջալալօղլուն:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ազգային հերոս Բաբեկին:
«Բաբեկը ուներ երեք կին, որից մեկը հայ էր: Երբ նա իր կյանքի վերջին օրերին խնդրում է խալիֆին ներել իրեն, մերժում է ստանում, որից հետո նա իրհայ կնոջ հետ ապաստան գտնում կնոջ բարեկամ իշխան Սմբատի մոտ: Այդքանից հետո, ինչպե՞ս կարող է Բաբեկը լինել ադրբեջանական հերոսության խորհրդանիշը»,-զարմացել է Ջալալօղլուն:
« «Վագիֆ» դրաման և «26» պոեմը ևս պետք է արգելվի: Այս երկու գործերը հակասում են մեր ազգային շահերին», – ասել է ընդդիմադիր մտավորականը’ քննադատելով նաև Ստեփան Շահումյանի կերպարի հերոսացումը:
Այս ամենը, բնականաբար, զարմանալի չէ, քանի որ պատմություն չունեցող քոչվոր ազգը իր ազգային պատմությունը, մշակույթը, գրականությունը ստիպված է գողանալ մշակութաստեղծ հարևանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում