Չուկոտկայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում Ռոման Աբրամովիչին փոխարինել Է հայազգի Արամայիս Դալլաքյանը
Նմանատիպ
Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը վայր Է դրել Չուկոտկայի ինքնավար օկրուգի պատգամավորի եւ խորհրդարանի խոսնակի լիազորությունները: «Չուկոտկայի ինքնավար օկրուգի Դումայի հուլիսի 2-ի նիստում պատգամավորներն ընդունել են պատգամավորի եւ Դումայի նախագահի պաշտոնից Ռոման Աբրամովիչի կամավոր հրաժարականը: Պատգամավորների կողմից Չուկոտկայի Դումայի նախագահի պաշտոնում ընտրվել Է Արամայիս Ջահանի Դալլաքյանը»,-ասված Է տարածաշրջանի պաշտոնական կայքում զե տեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա Աբրամովիչի միակ քաղաքական պաշտոնն Էր: Նոր օրենքին համապատասխան, նա պետք Է թողներ այդ պաշտոնը: Բայց դա չի նշանակում, որ նա հեռանում Է տարածաշրջանից: Նա կշարունակի մասնակցել Չուկոտկայի կյանքին, այնտեղ նա ունի երկու բարեգործական հիմնադրամ եւ կշարունակի ներդրումներ կատարել տարածաշրջանում»,-ասել Է Աբրամովիչի պաշտոնական ներկայացուցիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում