Ադրբեջանական ընդդիմությունը միավորվել է
Նմանատիպ
Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը հուլիսի երկուսին ութսունչորս կողմ և մեկ դեմ ձայնով ընդդիմության միասնական թեկնածու է ընտրել նշանավոր դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին:
- Կարդացեք նաև’ Ալիև forever
Ինչպես և սպսավում էր, Իբրահիմբեկովի թեկնածությունը պաշտպանվել է Ադրբեջանի ազգային ճակատ, Քաղաքացիական սոլիդարություն, Բաց հասարակություն, Դասական ազգային ճակատ, Լիբերալ կուսակցությունների կողմից:
Իբրահիմբեկովին իրենց աջակցությունն են հայտնել նաև Դեմոկրատական ուժերի ազգային ճակատի այլ անդամները:
- Կարդացեք նաև’ Ընտրություններում Ալիևը կմրցակցի սեփական կնոջ հետ
Տարակուսանք կար, որ Մուսավաթ կուսակցությունը չի պաշտպանի դրամատուգրի թեկնածությունը, սակայն հենց Մուսավաթի ղեկավար Իսա Գամբարը նշել է, որ իր կուսակցությունը սատարում է Իբրահիմբեկովին և անհրաժեշտ է համարում մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը նրա վերադարձը Ադրբեջան:
Մինչ Իբրահիմբեկովը պաշտոնապես թեկնածու առաջադրվելը, Իսա Գամբարը չի հանի իր թեկնածությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում