Իրանին միջուկային զենք հարկավոր չԷ. Մահմուդ Ահմադինեժադ
02/07/2013 14:31
Նմանատիպ
Թեհրանն անիմաստ Է համարում միջուկային զենքին տիրանալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել Է «Ռաշա թուդեյ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:«Մեզ ատոմային զենք հարկավոր չԷ,-ընդգծել Է նա:-Մի՞թե մենք կարող ենք այն օգտագործել: Դա անօգուտ Է: Մարդկությունն անցել Է իր պատմության այն ժամանակաշրջանը, երբ կարելի Էր ատոմային զենք օգտագործել»:
Ահմադինեժադը, որի լիազորությունների ժամկետը լրանում Է օգոստոսի 3-ին, երբ պաշտոնը կստանձնի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին, ընդգծել Է, որ իր երկիրը հանդես Է գալիս ԱՄՆ-ի հետ երկխոսության օգտին, բայց միայն իրավահավասարության հիման վրա: «Ուղղակի երկխոսությունը խնդիրները լուծելու լավագույն միջոցն Է»,-ասել Է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում