Ֆրանսիական զբոսաշրջային կենտրոնը Արցախը ներկայացնում է հայկական հող եւ խորհուրդ է տալիս այցելել այնտեղ

Ֆրանսիական “Petit Fute” տեղեկատվական կենտրոնն իր վեցերորդ հրատարակությունը նվիրել է Հայաստանին: Այս մասին գրում է haqqin.az-ը` հղում անելով տեղական մամուլին: 

Հրատարակությունը, որը նախատեսված է զբոսաշրջիկների համար, Արցախը եւս ներկայացնում է որպես հայկական տարածք:

Այն պատմում է Արցախոըւմ տուրիզմի զարգացման մասին եւ խորհուրդ է տալիս այցելել Ստեփանակերտ, Շուշի, Ասկերան:

Նշենք, որ չնայած ադրբեջանական կողմի ջանքերին խոչընդոտելու արտասահմանցիների մուտքը Արցախ` զբոսաշրջությունն Արցախում տարեցտարի զարգանում է: Դրան նպաստում են տարածքի բնական գեղեցկությունները, եկեղեցիները, հարուստ բնությունը, հետաքրքիր ու համեղ խոհանոցն ու հյուրընկալ մարդիկ:

Գանձասարը, Շուշին, Դադիվանքը կարեւոր զբոսաշրջանին տարածքներ են դառնում:  

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում