Եվրոպացի խորհրդարանականները բողոքել են Էշթոնին Հայաստանում ԵՄ պատվիրակության գործունեությունից
Նմանատիպ
Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ իրենց մտահոգությունն են հայտնել Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնին Հայաստանում ԵՄ պատվիրակության գործունեության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքը, նման մտահոգություններ են արտահայտել իսպանացի պատգամավոր Խոսե Իգնասիո Սալաֆրանկան և լիտվացի պ? ?տգամավոր Լայմա Անդրիկիենեն:
Էշթոնին ուղղված իր նամակում Սալաֆրանկան արձանագրում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծում, որ դրանք առաջիկայում կամրագրվեն կողմերի միջև ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրում: «Ավելին, Խորհրդարանը մի շարք բանաձևերում իր աջակցությունն է հայտնել այդ երկրում ԵՄ Խորհրդատվական խումբ տեղակայելու հրաշալի նախաձեռնությանը, որն իր նշանակալի դերն է խաղացել մեր հարաբերությունների առաջընթացում»,- գրում է պատգամավորը: Այնուամենայնիվ, Սալաֆրանկան ընդգծում է, որ 2012թ-ի սկզբից Հայաստանում ԵՄ պատվիր ակությունը շարունակաբար միջամտել է որոշումների կայացման ազգային ինստիտուտների գործերին և ձգտել հասնել նրանց մարգինալիզացիային, ինչն ամբողջությամբ հակասում է համագործակցության իրավական հիմքին և փիլիսոփայությանը: «Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Հանձնաժողովը ԵՄ Խորհրդատվական խմբի գործունեության մեջ Հայաստանի իշխանությունների լեգիտիմ մասնակցության վերականգնման և արդյունավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ»,- հարցնում է պատգամավորը:
Միևնույն հարցը մտահոգել է նաև լիտվացի պատգամավոր Լայմա Անդրիկիենեին: Վերջինս անընդունել է որակել ԵՄ Խորհրդատվական խմբի կառավարման հարցում Հայաստանում ԵՄ պատվիրակության մոտեցումները’ շեշտելով, որ դրանք առաջացրել են Հայաստանի պետական ինստիտուտների դժգոհությունը: «Ինչպիսի՞ փոխհատուցման քայլեր է պատրաստվում ձեռնարկել Հանձնաժողովն այս իրավիճակում: Ինչպե՞ս է այն պատրաստվում վերականգնել Հայաստանի պետական ինստիտուտների ներգրավվածությունը ԵՄ Խորհրդատվական խմբին առնչվող որոշումների կայացման գործընթացում»,- հարցնում է Անդրիկիե նեն:
Պատգամավորների հարցերին ի պատասխան Քեթրին Էշթոնը մեկ անգամ ևս ընդգծել է ԵՄ-ի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց հաստատման գործում ԵՄ Խորհրդատվական խմբի կարևոր դերը: Նա նաև ընդգծել է, որ խորհրդատվական խմբի նկատմամբ որևէ մտադրված ճնշում չի գործադրվել: «Ծրագրի կառավարման և վերահսկողության գործում ԵՄ պատվիրակության, ինչպես նաև որպես իրականացնող կողմ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, դերերը հստակորեն սահմանված են»,- պատգամավոր Սալաֆրանկոյին ուղղված պատասխան նամակում գրում է Էշթոնը:
Բարձր հանձնակատարը միաժամանակ ընդգծում է, որ առաջիկայում Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ն ծրագրում է ավելացնել Հայաստանին տրամադրվող խորհրդատվական աջակցությունը: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովում կհաստատվի երկրորդ խորհրդականի պաշտոն, ով աջակցելու է ԵՄ օրենսդրության հետ հայկական օրենսդրական բազայի մոտարկման հարցում:
ԵՄ Խորհրդատվական խումբը կոչված է օժանդակելու Հայաստանի իշխանություններին Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների կնքման և իրականացման գործընթացի նախապատրաստման, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման ընթացքում: ԵՄԽԽ-ն Հայաստանի նախագահի աշխատակազմին և այլ պետական կառույցներին տրամադրում է խորհրդատվություն իրավական, ժողովրդավարական, տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականույան վերաբերյալ։ Ծրագրի անուղղակի շահառուներն են հայաստանյան տարբեր ինստիտուտներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում