ՌԴ-ի պաշտպանության նախարար Շոյգուն իր ժողովրդականությամբ գլխավորել Է կառավարության անդամների վարկանիշը
Նմանատիպ
ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վերստին առաջին տեղն Է զբաղեցրել ռուսաստանցիների կողմից կառավարության անդամների գործունեության գնահատման վարկանիշում: Այդ են վկայում ռուսաստանցիների կողմից ընթացիկ տարվա հունիսին նախարարների աշխատանքի որակի գնահատման վերաբերյալ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանի իշխանության հնաբնակին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին, այս վարկանիշում նշանակել են «չորսին գումարած»՝ 4,27 միավոր: Այսպիսով՝ Շոյգուն ոչ միայն մնացել Է ամենասիրելի նախարարը, այլեւ բարելավել Է իր ցուցանիշը ՀԿՈւՀԿ-ի նախորդ՝ 2013 թվականի մարտի վարկանիշի համեմատությամբ, երբ նա ստացել Էր 4,19 միավոր:
3,89 միավորով երկրորդ տեղն զբաղեցրել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Մարտ ամսվա համեմատությամբ նա փոքր-ինչ վատացրել Է իր ցուցանիշը (3,94), թեեւ նրա դիրքն այժմ ավելի լավ Է, քան անցյալ տարվա վերջին Էր, երբ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի գնահատականը 3,66 միավոր Էր:
Ցուցակում երրորդ տեղն զբաղեցրել Է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Շոյգուին փոխարինած Վլադիմիր Պուչկովը, որն ստացել Է 3,53 միավոր (մարտին եղել Է 3,54 միավոր):
ՀԿՈւՀԿ-ի համառուսաստանյան հարցումն անցկացվել Է ընթացիկ տարվա հունիսին: Հարցմանը մասնակցել Է Ռուսաստանի 42 մարզերի, երկրամասերի եւ հանրապետությունների 130 բնակավայրերի 1,6 հազար բնակիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում