«Հայոց ցեղասպանությունը թուրքերն են արել» խոսքերին ծափահարող թուրքական դպրոց կա
Նմանատիպ
«Հայոց ցեղասպանությունը թուրքերն են արել» այս խոսքերին ծափահարող թուրքական դպրոց կա»: Այսպիսի բովանդակությամբ գրառում է կատարել «Twitter» միկրոբլոգում թուրքական «Ա հաբեր» լրատվական կայքը:
Ինչպես փոխանցում է Ermenihaber.com լրատվական կայքը, վերոնշյալի հետ կապված թուրքական մեկ այլ լրատվական «մինութ15» կայքը հրապարակել է թուրքական «Թաքվիմ» թերթի սյունակագիր Էրգյուն Դիլերի հոդվածը:
Ստորև ներկայացված է հոդվածի Հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածը.
«Գեզիի իրադարձություններին այժմ սատարող մի դպրոցում շատ կարևոր հյուր էր եկել 2008 թվականին: Իսկ ո՞վ էր եկել: Այդ դպրոցի շրջանավարտները տարիներ հետո տեղ են զբաղեցնելու երկրի ղեկավար մարմինների կազմում: Թո՛ղ իմանան: Ահա, հենց այդ դպրոցում շատ կարևոր մի մարդ էր եկել: Սպասում էի, թե ո՞վ է նա: Նա այդ ժամանակ կարդինալ Բերգոլիոն էր, իսկ այժմ’ Հռոմի պապ Ֆրանչեսկոն:
Ընդհանրապես չէի լսել:
Նա այցելելով Ստամբուլ՝ դպրոցներից մեկում համաժողով կազմակերպեց: Թուրք աշակերտների և մանկավարժների աչքերի մեջ նայելով ասաց. «Հայոց ցեղասպանությունը թուրքերն են արել. Ձեր կողմից դա ընդունելը պայման է»: Հավատացե՛ք, դահլիճը ծափահարությունից ուղղակի պայթեց: Ե՛վ աշակերտները, և մանկավարժները հոտնկայս ծափահարում էին: Ստամբուլի սրտում այսպիսի բաներ են տեղի ունեցել, սակայն ոչ ոք տեղյակ չի եղել:
Շատ էի զարմացած:
Այսպիսով սա էլ «Հռոմի պապի «Գեզին» էր:
Գեզիի իրադարձությունների մասնակիցների շարքերում նմանները շատ կան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում