Բելգիայի Ալբերտ Երկրորդ թագավորը որոշել Է հրաժարվել գահից
03/07/2013 18:00
Նմանատիպ
Բելգիայի Ալբերտ Երկրորդ թագավորը որոշում Է ընդունել հրաժարվել գահից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին հաղորդել Է բելգիական ՌՏԲՖ հեռուստաալիքը:
«Թագավորը հանդես կգա հեռուստաուղերձով, որը կհաղորդեն երկրի չորս հիմնական հեռուստաալիքները եւ առաջատար ռադիոկայանները»,-ասված Է թագավորական պալատի հայտարարության մեջ:
ՌՏԲՖ հեռուստաալիքի տվյալներով՝ միապետը մտադիր Է հայտարարել գահաժառանգ արքայազն Ֆիլիպի օգտին գահից հրաժարվելու իր որոշման մասին: Ենթադրվում Է, որ դա տեղի կունենա հուլիսի 21-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում