Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares

Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.amԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares խորագրով մրցույթ, որի 5 հաղթողները նվեր կստանան նոթբուք:

Պատասխանատու և կազմակերպված վարք ցուցաբերելու դեպքում բոլորս կարող ենք հնարավորինս շուտ վերադառնալ մեր բնականոն կյանքին՝ շարունակելով ապրել այնպես, ինչպես ապրում էինք մինչ համավարակի բռնկումը:

Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական ցանցերի հայաստանյան օգտատերերը՝ կատարելով մի քանի պարզ գործողություն:

Օգտատերերը սոցիալական ցանցի իրենց էջերում պետք է լուսանկարներ հրապարակեն (քանակի սահմանափակում առկա չէ)՝ պահպանելով հետևյալ կանոնները.

– կրել պաշտպանիչ դիմակ,

– տեղադրել լուսանկարը public տարբերակով,

Բոլոր լուսանկարներում անհրաժեշտ է՝

– նշել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջը (Tag անել),
– օգտագործել #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares հաշթեգերը:

Մրցույթի հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով. մեկ օգտատիրոջ կողմից որքան շատ լուսանկարներ հրապարակվեն, հաղթելու հնարավորությունն այնքան մեծ կլինի:

Մրցույթի բոլոր կանոններն ու սահմանափակումները ներկայացված են այստեղ:

Մրցույթը կավարտվի հունիսի 30-ին (ներառյալ) և կամփոփվի հուլիսի 10-ին՝ Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

Հոգ տանելով մեր հաճախորդների մասին՝ հորդորում ենք օգտվել

• ACBA Mobile հավելվածի ծառայություններից,

• Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում