13.1 C
Yerevan

Այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 40 և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 94 պացիենտ

Նմանատիպ

Կոսովոյում փոխհրաձգության ընթացքում 5 ուժային է տուժել

Կոսովոյի հյուսիսում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է 5...

Էրդողանը կհաղթի ընտրությունների երկրորդ փուլում․ Սոցհարցումներ

Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցհարցում իրականացնող կազմակերպությունները...

Կոսովոյում բախումներ են․ Սերբական բանակը շարժվում է դեպի սահման

Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների պատճառով...

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 40 և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 94 պացիենտ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով այսօրվա 195 դեպքին՝ Թորոսյանն ասաց, թե թիվը փոքր է, քանի որ հիմնական լաբորատորիան, որն օրական 1000-1300 հետազոտություն կարող է կատարել, կանգնած է եղել պրոֆիլակտիկայի, և թիվը մեխանիկորեն իջած է, հետևաբար զգոնությունը չպետք է կորցնել:

Անդրադառնալով կորոնավիրոսուվ վարակակիրներին սպասարկող բուժհաստատությունների ընդլայնմանը՝ Թորոսյանը նշեց, թե որոշում է կայացվել ընդլայնվել Վեդիի ԲԿ-ն՝ մոտ 100 մահճակալով, Սպիտակի ԲԿ-ն՝ մոտ 100 մահճակալով, Դիլիջանի ԲԿ՝ 55 մահճակալով, Մարտունու ԲԿ-ն՝ 40 մահճակալով: Երևանում ևս շարունակվում են ծավալման աշխատանքները:

«Ունենք նաև մեկ մասնավոր բժշկական կենտրոնի ներգրավում՝ Արմենիա ԲԿ-ն, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում կծավալվի 50 մահճակալ՝ միջին ծանրության դեպքերի համար, և 8 մահճակալ՝ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համար: Գումարային թվով՝ մոտ 350 մահճակալի մասին է խոսքը»,-հայտնեց նախարարը:

Նա նշեց նաև, թե կարիքների զսպման քաղաքականությունն առաջնահերթ է, և եթե ամբողջ ազգաբնակչությունը չպահպանի կանոնները, ապա կարիքներն աճելու են այնքան, որ դրանք հնարավոր չի լինելու բավարարել:

spot_imgspot_img