26.1 C
Yerevan

Աներձագ Հրաչուկի մտավոր կարողություններին նայեք, ձեզ խղճացեք. Միհրան Հակոբյան

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, FacebookԻշխանությունը զավթած տղաներն ու աղջիկները ջղաձգումներից, հաճախակի ապուշ մտքեր դուրս տալուց զերծ կմնան ու ավելի հանգիստ կապրեն, եթե գիտակցեն մի շատ պարզ ու աշխարհի չափ հին ճշմարտություն. իշխանության համար պայքարը հարատև է, երբեք չի դադարելու: Քանի դուք իշխանություն ունեք, այն միշտ վիճարկվելու է: Իսկ երբ դուք առանձնապես տաղանդներով օժտված չեք, հիմնականում անգրագետ եք, մեծախոս ու ինքնասիրահարված, վիճարկման տեմպը գնալով մեծանալու է: Աներձագ Հրաչուկի մտավոր կարողություններին նայեք, ձեզ խղճացեք: Դուք կորցնելու եք իշխանությունը, շատ արագ եք կորցնելու: Այսպես կոչված` ջրի բերած, ջրի տարած: Կարծում եք` աշխատու՞մ է «մեզ ժողովուրդն է ընտրել», «մենք ժողովրդի իշխանությունն ենք», «կա հանրային պահանջ» տափակ ու սպառված կարգախոսները: Իսկ մտքներովդ անցե՞լ է, որ այդ նույն ժողովրդը ձեզ տանել չի կարողանում:

Գիտե՞ք` ինչ բան է սոցիոլոգիան, ինչ բան է հանրային աջակցության ինդեքսը, և ընդհանրապես` գիտե՞ք` ինչ բան է պատմական պարադիգմը: Մի քիչ ուսումնասիրեք, չնայած` գործ չունեք, կահաբեկվեք ձեզ սպասվող ապագայից: Ընդամենը մի բարի խորհուրդ տամ. բանը չհասցնեք փողոցային պայքարին: Որովհետև երբ ժողովւրդը դուրս եկավ փողոց, դուք շատ վատ սցենարով եք հեռանալու: 2018-ին նախկինները հանգիստ հանձնեցին իշխանությունը ձեզ, որովհետև պետություն կար, իրավապահ համակարգ կար, և հանձնում-ընդունման ժամանակ պետությունը կարող էր հանձնողների ֆիզիկական անվտանգությունն ապահովել: Դուք երկու տարվա մեջ ավիրել եք ամեն ինչ, դուք ոչնչացրել եք պետությունը: Այն պետությունը, որը իշխանությունը հանձնելու ժամանակ պետք է ձեր ֆիզիակական անվտանգությունն ապահովեր փողոցից: Նախկիններն ունեին այդ հնարավորությունը, դուք` չունեք: Ձեր խելքի պատճառով չունեք, բայց դա այլևս էական չէ: Գործը փողոցային պայքարին չհասցնեք, ձեր համար եմ ասում, լավ չի լինելու:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

spot_imgspot_img