ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի նախատեսվում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այս պահի դրութամբ մեզ պետք է սպասել, որ ավարտվի այս փուլը, որը բխում է համավարակից, և շարունակել աշխատանքը ԱԳ նախարարների մակարդակով», – ասաց նախարարը։
Ճշտող հարցին, թե արդյոք չի նախատեսվում Փաշինյան-Ալիև առցանց հանդիպում, Մնացականյանն ասաց․
«Նման ծրագրեր հիմա չկան։ Մեզ անհրաժեշտ է կանոնավոր վերադարձնել աշխատանքը այն պահին, ինչպես ծրագրել էին, երբ վերջին անգամ հունվարի վերջին Ժնևում հանդիպել էինք»։