Արցախում ոստիկանապետի տեղակալներ են նշանակվել
11/06/2020 14:08
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Ոստիկանության գնդապետ Վրույր Վալերիի Խաչատրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:
Ոստիկանության փոխգնդապետ Արտեմ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում