Ադրբեջանը կրկին դատապարտվել է ՄԻԵԴ-ի կողմից
04/07/2013 18:27
Նմանատիպ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին դատապարտող որոշում է ընդունել: Վճիռը կայացվել է ադրբեջանական բանտում ցմահ ազատազրկված Շաքիր Ռզախանովի ներկայացրած հայցի հիման վրա:
Բանտարկյալը ՄԻԵԴ ներկայացրած հայցի մեջ բողոքել է սենյակի վատ պայմանների, օդափոխության բացակայության, ուտելիքի վատ որակի համար: Նա հայտարարել է, որ բանտում ենթարկվել է նաև ծեծի ադրբեջանցի չինովնիկների կողմից:
Եվրոպական դատարանի կայացրած որոշմամբ’ Ադրբեջանը խախտել է եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը: Հայցորդին վճարվելու է 7 հազար 500 եվրո բարոյական փոխհատուցում, ինչպես նաև 2 հազար եվրո դատական ծախսերի գումարը վճարելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում