Հայկ Սարգսյանը պարզաբանել է իր հայտարարագրում ներկայացրած բիթքոինի, նվեր ստացած բնակարանի մասին

Հայկ Սարգսյանը պարզաբանել է իր հայտարարագրում ներկայացրած բիթքոինի, նվեր ստացած բնակարանի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Hraparak.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը hraparak.am-ի հետ զրույցում պարզաբանել է իր հայտարարագրում ներկայացրած բիթքոինի, նվեր ստացած բնակարանի մասին։

Նա նշել է, որ ինքը ոչ թե 3400 բիթքոին է հայտարարագրել, այլ 3400 դոլարի բիթքոին։

Նշենք, որ 1 բիթքոինի արժեքը կազմում է 9 հազար 500 դոլար, այսինքն՝ Հայկ Սարգսյանը կեսից էլ պակաս բիթքոին ունի, ուստի հասկանալի չէ, թե նա ինչպե՞ս է ձեռք բերել կես բիթքոին։ Մենք զրուցեցինք ոլորտի մասնագետներից մեկի հետ՝ հարցնելով, թե հնարավո՞ր է կես բիթքոին գնել, նա ասաց, որ թեորիապես հնարավոր է, սակայան շուկայում կես բիթքոին վաճառողներ չկան։ Հայկ Սարգսյանին հարցրինք, թե սխա՞լ են գրել իր հայտարարագրում, նա պատասխանեց՝ «սխալ չեն գրել, սխալ մեկնաբանել են»։

Հայկ Սարգսյանին հարցրինք նաև, թե ի՞նչ բնակարան է նվեր ստացել, որը նշված է իր հայտարարագրում, և ո՞ւմ կողմից է նվերը․

«Այդ բնակարանը մեր բնակարանն է, որը հայրս ձեռք էր բերել դեռևս 70-ական թվականներին, եղել է հոպարիս անունով, ուղղակի բանկի հետ կապված հարց կար, որ պետք է իմ անունով լիներ, էդպես հոպարս նվիրատվություն ա արել ինձ վրա, այսինքն՝ դա այն բնակարանն է, որտեղ իմ ընտանիքը ապրել է մինչև իմ ծնվելը»,- պատասխանեց պատգամավորը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում