24.1 C
Yerevan

Սիմֆերոպոլի օդանավակայանում կհայտնվի Հովհաննես Այվազովսկու՝ 20 քառակուսի մետրանոց նկարը փոթորկող ծովի ֆոնին

Նմանատիպ

Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի...

Դիեգո Վելասկես` Էության նկարիչը

Ռոդրիգես դե Սիլվա Վելասկես. նա մի տղա էր, որը...

Համաշխարհային արվեստի 10 գլուխգործոց Լեոնարդո դա Վինչիից

Լեոնարդո դա Վինչին Վերածննդի դարաշրջանի մեծ նկարիչներից մեկն է,...

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանում կհայտնվի հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ 20 քառակուսի մետրանոց նկարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Այվազովսկին պատկերված կլինի փոթորկող ծովի ֆոնին:

««Տավրիդա» արտ-կլաստերի և գրաֆիտի նկարիչների թիմը հունիսի 12-ին նշվող Ռուսաստանի օրը Մոսկվայում հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն նվիրված նկարի ստեղծման աշխատանքներին է անցել։ 20 քառակուսի մետր մակերեսով պատրաստի կտավը նախատեսվում է «Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայանին նվիրել»,- ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գրաֆիտի ոճում այս նախագծի աշխատանքներին մասնակցում են նկարիչ Ալեքսանդր Միլիցինը և Desart365 թիմը։ Նկարը 10 վահանակից է կազմված լինելու, որոնք ալեկոծվող ծովի ֆոնին Այվազովսկու պատկերով կտավի մասն են կազմելու, պատկերը նկարվելու է մի քանի տեսակ ներկերով և հատուկ տեխնիկայի՝ այդ թվում աերոգրաֆի և բալոնի օգնությամբ։

Նախատեսվում է նկարն ավարտին հասցնել մի քանի օրվա ընթացքում, որից հետո այն ինքնաթիռով կհասցվի Սիմֆերոպոլի օդանավակայան։ Ծրագրվում է կտավը երկրորդ հարկում գտնվող ուղևորների ժամանման սրահում կախել։

Հայտնի է, որ նախորդ տարվա մայիսին Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանակոչվել է Հովհաննես Այվազովսկու պատվին։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի...

Դիեգո Վելասկես` Էության նկարիչը

Ռոդրիգես դե Սիլվա Վելասկես. նա մի տղա էր, որը...

Համաշխարհային արվեստի 10 գլուխգործոց Լեոնարդո դա Վինչիից

Լեոնարդո դա Վինչին Վերածննդի դարաշրջանի մեծ նկարիչներից մեկն է,...