Սիրիայի իրադրությունը նորմալանում Է. Բաշար Ասադ
Նմանատիպ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հուլիսի 4-ին «Աս Սաուրա» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ «Սիրիայում կյանքը բնականոն հուն Է վերադառնում»: «Մենք այժմ վախենալու բան չունենք»,-ընդգծել Է նա, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Ասադի խոսքով՝ արեւմտյան եւ արաբական մի քանի երկրների դավադրության նպատակն Է՝ «ենթակառուցվածքի ավերումը, ազգային տնտեսության ոչնչացումը եւ Սիրիայի հասարակության մեջ քաոս ստեղծելը»:
«Նրանք ցանկանում Էին հասնել սիրիական պետության ոչնչացման: Մենք թույլ չտվեցինք իրադարձությունների նման զարգացում»,-նշել Է Ասադը: Սիրիայի թշնամիները «օգտագործում Էին ֆինանսական, ֆիզիկական ու հոգեբանական ճնշման բոլոր հնարավոր միջոցները, բայց ժողովուրդը կոտրված չԷ»,-հավելել Է նա:
Այս պայմաններում, ինչպես նշել Է պետության ղեկավարը, Սիրիայի հակառակորդներին «մնում Է միայն մեկ բան՝ դիմել ուղղակի ռազմական միջամտության»: «Սակայն Արեւմուտքում եւ Մերձավոր արեւելքում շատերն են կասկածում ինտերվենցիայի անհրաժեշտությանը կամ նույնիսկ հանդես են գալիս դրա դեմ: Այսպիսով՝ մենք կկարողանանք հաղթահարել այս վտանգավոր շրջանը»,-ընդգծել Է Սիրիայի նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում