Եվրախորհրդարանը դատապարտել Է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետախուզական գործունեությունը
05/07/2013 05:33
Նմանատիպ
Եվրախորհրդարանի պատգամավորները հուլիսի 4-ին կայացած լիագումար նիստում դատապարտել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետախուզական գործունեությունը, որոնք հետեւում Էին Եվրամիության անդամ երկրների ներկայացուցչություններին, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Ստրասբուրգի նիստում ընդունված բանաձեւում Եվրախորհրդարանը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ «ամենակարճ ժամկետում Եվրամիությանը ամբողջական տեղեկատվություն ներկայացնել PRISM լրտեսման ծրագրի վերաբերյալ»: Արեւմտյան ԶԼՄ-ները այդ ծրագրի գոյության մասին տեղեկատվություն են ստացել ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենից:
Միեւնույն ժամանակ Եվրախորհրդարանը մերժել Է ազատ առեւտրի անդրատլանտյան գոտու ստեղծման շուրջ բանակցությունները դադարեցնելու վերաբերյալ Կանաչների կուսակցությունից մի քանի պատգամավորների առաջարկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում