Կրկեսը շարունակվում է. Մեհրիբան Ալիևայից պահանջում են առաջադրվել նախագահական ընտրություններում
Նմանատիպ
«Ադրբեջանի դեմոկրատական աշխարհ» կուսակցությունը պնդում է իր նախաձեռնությունը կյանքի կոչելու վրա’ գալիք նախագահական ընտրություններում առաջադրելու Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը:
Այդ մասին հայտարարվել է կուսակցության ակտիվիստների հունիս 15-ի համաժողովում, սակայն կուսկացության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածել է հունիսի 21-ին միայն: Այդ մասին տեղեկացնող տեսահոլովակ կա նաև Youtube-ում:
- Կարդացեք նաև’ Ընտրություններում Ալիևը կմրցակցի սեփական կնոջ հետ
Ահդ հայտարարությունից հետո կուսակցության մի մասը, Ֆաթիմա Ալիևի գլխավորությամբ, հայտարարեցին որոշման աննպատակահարմարության մասին, տեղեկացնում է «Contact.az»-ը:
Կառավարող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը ևս հայտարարություն տարածեց, որ իշխանական միակ թեկնածուն պետք է լինի Իլհամ Ալիևը:
Սակայն մինչ այժմ Ալիևների ընտանիքի կողմից ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:
Մինչդեռ «Ադրբեջանի դեմոկրատական աշխարհ» կուսակցության ներկայացուցիչ Խուրշուդովան փաստում է, որ իրենց կողմից Մեհրիբան Ալիևայի առաջադրումը պատահական չէ, քանի որ այս կուսակցությունը 2006 թ-ից մտել է ակտիվ գործութնեության փուլ և կուկացության յուրաքանչյուր անդամ ինչ արել է, արել է հանուն Ալիևայի: Ուստի կուսակցությունը խնդրում է Ալիևային համաձայնություն տալ և առաջադրվել ընտրություններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում