Ներկայիս բնակիչները հույս ունեն գտնել հայերի պահած գանձերը. Մուշի քաղաքապետ
Նմանատիպ
Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը (TOKİ) սկսել է քանդել Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական տները: Այս խնդրին անդրադարձ է կատարել «Hurriyetdailynews»-ը:
Թուրքական նոր նախագծի համաձայն’ նախատեսվում է քանդել մոտ 500 տուն, և փոխարենը կառուցել 770-ը: Նշվում է, որ բնակարանների ներկայի բնակիչները հրաժարվում են վարչության տրամադրած փողերի դիմաց թողնել և հեռանալ տներից: Սակայն ի պատասխան նրանց բողոքների’ TOKİ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն դեպքում քանդելու են տները, և եթե բնակիչները կամավոր չհեռանան, ապա նրանց իրերն էլ կմնան փլատակների տակ:
Մուշի քաղաքապետը’ Նեսմեթին Դեդը, հաստատել է Քալե թաղամասի տների ոչնչացման մասին որոշումը’ նշելով, որ դեռևս ոչինիչ չեն սկսել:
Նա մասնավորապես ասել է. «Այո, այստեղ հայեր ապրել են”: Ներկայումս Քալեի բնակիչները հույս ունեն գտնել նրանց’ հողի տակ թաղված գանձերը, այդ իսկ պատճառով չեն ցանկանում հեռանալ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում