Թուրքիայի ԱԳՆ-ն գոհ է մնացել Համբիկ Սասունյանին կալանքի մեջ պահելու ԱՄՆ դատարանի որոշումից
06/07/2013 13:20
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Համբիկ Սասունյանին ազատազրկման մեջ պահելու վերաբերյալ ԱՄՆ դատարանի կայացրած որոշումը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet Daily News»-ը:
Համբիկ Սասունյանը ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի դատարան էր ներկայացրել խնդրագիր, որով խնդրել էր պայմանական ազատ արձակել իրեն: Սակայն դատապարտյալների վաղաժամ ազատման հանձնաժողովը մերժել էր խնդրագիրը:
Համբիկ Սասունյանը, ով ԱՍԱԼԱ-ի անդամ էր, 1982 թվականին սպանել էր ԱՄՆ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին, ինչից հետո դատարապրտվել էր ցմահ ազատազրկման’ բանտում անցկացնելով արդեն 31տարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում