Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ
03/07/2020 10:18
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒLԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Տիգրան Տիգրանի Ծատրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ:
Համլետ Սլավայի Ապրեսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ:
Հասմիկ Ջումշուդի Մինասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ:
Դիմա Գրիշայի Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում