Թուրքիայում մարդկային ցեղասպանությունը շարունակվում է պատմության ցեղասպանությամբ. Ջևաթ Սինեթ
Նմանատիպ
: Հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունից հետո թուրքական իշխանությունները փորձում են վերացնել նաև հայկական պատմամշակութային արժեքներն ու հուշարձանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական aykiridogrular.com կայքը, այս փաստին իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում բնակվող հայազգի լրագրող Ջևաթ Սինեթը:
«Երանի թե մարդկային ցեղասպանության կողքին ականատեսը չլինեինք նաև պատմական ցեղասպանության: Ցավոք, չենք կարողանում դա խոչընդոտել: Հայկական պատմական արժեքները, եկեղեցիները, վանքերը, բաղնիքները, ամրոցներն ու տները մարդու ձեռքով և առաջին հերթին հենց պետության ձեռքով ոչնչացնում են: Ամենացավոտ և տխրեցնող երևույթն այն է, որ ոչնչացվում է մարդկության պատմությունը»,- գրում է Սինեթը: Նա ցավով ընդգծում է, որ հայկական գերեզմանները շարունակում են ավերվել այդ վայրերում գանձեր որոնողների կողմից, ինչի արդյունքում Թուրքիայի տարածքում դադարում են գոյություն ունենալ հայկական եկեղեցիներ, գերեզմաններ, վանքեր: «Որքան կարողանում եմ, փորձում եմ հասկանալ այս մարդկանց, նրանց տգիտությունն ու անտեղյակությունը: Սակայն քարերի, եկեղեցիների, ամրոցների, բաղնիքների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելը, ատելությամբ և վրեժխնդրությամբ լցվելը հասկանալ չեմ կարողանում: Թե’ Թուրքիայի տարածքում, թե’ Միջագետքում բնակվողներն այս ամենի պատասխանատվությունը ինչպիսի բարոյականությամբ և ինչ խղճով են տալու: Մարդկային ցեղասպանությունը բավական չէր, այժմ էլ ժողովուրդների պատմությունն են ցեղասպ? ?նության ենթարկում. սա ընունելի չէ»,- գրում է Սինեթը’ ընդգծելով, որ պատմության նկատմամբ նման թշնամական վերաբերմունքի ականտես չի եղել ոչ մի վայրում’բացառությամբ Թուրքիայի:
«Երբ ճանապարհորդում էի քաղաքներով, զինվորները հարցրեցին ինքնությունս, ինչից հետո ասացին. «Դուք քրիստոնյա՞ եք, ձեր ցեղը դեռ չի՞ վերացել»: Այս պատասխանից հստակ հասկանում ենք, թե ինչ են ցանկանում ասել»,- հոդվածը եզրափակել է հայազգի լրագրողը:
Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կառավարող ուժերի կողմից կազմակերպված ցեղասպանություն է, որի արդյունքում 1892-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում