Հայերի սեփականությունը խլելը եղել է Հայոց ցեղասպանության իրագործման հիմնական շարժառիթը. Ումիթ Քուրթ
Նմանատիպ
Թուրքական հայտնի «Ո’չ խտրականությանն ու ազգայնականությանը» նախաձեռնությունն իրականացրել է քննարկումներ «100-ամյա տարելիցին զուգահեռ ինչու է Հայոց ցեղասպանությունը դեռևս օրակարգում» խորագրի ներքո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Taraf պարբերականը, քննարկման առաջին օրվա ընթացքում ելույթով է հանդես եկել Թաներ Աքչամի հետ միասին «Օրենքների ոգին. հետևել ցեղասպանության հետքին լքյալ գույքի» օրենքներում» գրքի համահեղինակ, ԱՄՆ Քլարկի համալսարանի դասախոս Ումիթ Քուրթը:
«Եթե ցանկանում եք հասկանալ ցեղասպանության իրագործման դրդապատճառները, անհրաժեշտ է չմոռանալ ոչ մահմեդականներին’ մասնավորապես հայերին պատկանող սեփականության դեմ ուղղված տնտեսական շարժառիթը: Սա, բնականաբար, տնտեսության թուրքացման և թուրք-մուսուլմանական բուրժուազիայի դասակարգ ստեղծելու շրջան է: Այսինքն’ խոսում ենք ազգային պետություն և ազգային բուրժուազիա ստեղծելու գործընթացի մասին»,- նշել է Ումիթ Քուրթը’ պնդելով, որ Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ կարևորագույն դրդապատճառներից է եղել հայերի սեփականությունը խլելու հա րցը: Այս մասին պատմող ֆիլմ կարող եք դիտել այստեղ:
Թուրքական «Ո’չ խտրականությանն ու ազգայնականությանը» նախաձեռնությունը հայտնի է թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցառումների ձեռնարկմամբ: Վերջին տարիների ընթացքում այն ակտիվորեն մասնակցում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ապրիլքսանչորսյան ոգեկոչման արարողություններին: կազմակերպությունն իր բողոքի ձայնն էր բարձրացրել նաև թուրքական բանակում հայազգի Սևակ Բալըքչըի սպանության փաստի կապակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում