Իրանի իշխանությունները բացել են էլեկտրոնային փոստի սեփական ծառայությունը
08/07/2013 18:00
Նմանատիպ
Իրանի իշխանությունները հայտարարել են ազգային էլեկտրոնային փոստի ծառայություն բացելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այդ մասին գրել է Ria Novosti-ն’ վկայակոչելով իրանական պետական հեռուստաընկերությանը: Իրանի տեղեկատվության ու հեռահաղորդակցության նախարար Հասան Նամիի խոսքերով’ ծրագրային ապահովումը լիովին իրականացվել է տեղացի մասնագետների կողմից: Երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար առանձին էլեկտրոնային փոստի հասցե է բացվել, իսկ Իրանի փոստային ծառայությունն էլ ղեկավարելու է այդ ռեսուրսը: Իրանում այնպիսի միջազգային փոստային ծառայություններին հասանելիությունը, ինչպիսիք են Gmail-ը և Yahoo-ն, պրակտիկորեն արգելափակված է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում