«Շախտյոր»-ը շնորհակալություն է հայտնում Հենրիխ Մխիթարյանին և մաղթում հաջողություններ
Նմանատիպ
Դոնեցկի «Շախտյոր»-ը, որտեղից Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռացել է Դորտմունդի Բորուսիա», շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին՝ թիմում անցկացրած ժամանակահտավածի համար և մաղթել հաջողություններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը ևս հաստատել է Մխիթարյանի՝ դորտմունդյան ակումբ տեղափոխվելու լուրը և նշել, որ ՀՀ ընտրանու ֆուտբոլիստի տրանֆեր ային գործարքը կազմել է 27,5 մլն եվրո:
«Դոնեցկի «Շախտյոր»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն կարգավորել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Հենրիխ Մխիթարյանի՝ գերմանական ակումբ տեղափոխվելու համար: Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Հենրիխին՝ «Շախտյոր»-ում անցկացրած ժամանակահատվածի համար և մաղթում նրան հաջողություններ»,- նշված է «Շախտյոր»-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ, «Շախտյոր»-ի կազմում Մխիթարյանն անցկացրել է 106 խաղ և խփել 46 գոլ:
Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ ստորագրել է քառամյա պայմանագիր, որը կգործի մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում