Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն
14/07/2020 14:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒLԻՍԻ, Times.am: Արդեն մի քանի ժամ է Հայաստանի երկու պաշտոնական կայքերը հասանելի չեն:
Անհասանելի են դարձել ՀՀ կառավարության պաշտոնական կայքը՝ gov.am-ը, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը՝ primeminister.am-ը:
Վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կպարզաբանեն, թե ինչումն է խնդիրը, այս պահին փորձում են հասկանալ պատճառը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում