Աշխարհահռչակ կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջջոն հատուկ դասախոսությամբ հանդես կգա «Թումո»-ում

Աշխարհահռչակ կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջջոն հատուկ դասախոսություն կկարդա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Կենտրոնի հաղորդակցության բաժնի համակարգող Գայանե Այվազյանն  տեղեկացրերց, որ հուլիսի 11-ին հետկայանալիք հանդիպումը հնարավոր է դարձել «Թումո»-ի եւ «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի համագործակցության արդյուքնում։ Դասախոսությանը կհաջորդի հարց ու պատասխանը անվանի ռեժիսորի հետ, որից հետո կլինի հատուկ ցուցադրություն: Գոդֆրի Ռեջջոն աշխարհով մեկ արտասովոր հուզական ազդեցություն գործած բանաստեղծական կադրերի կինոոճ է ստեղծել: Նա հայտնի է կինոաշխարհում իր «Կացի» եռերգությամբ’ տեսողական պատկերահնչյունային էսսեների շարքով, որն արձանագրում է արդի աշխարհի ավերիչ ներգործությունը միջավայրի վրա: Այս աշխատանքը ներառում է Կոյանիսկացի, Պովակկացի եւ Նակոյկացի ֆիլմերի շարքը։

Ներկայում Գոդֆրի Ռեջջոն հաճախակի դասախոսություններ է կարդում փիլիսոփայության, տեխնոլոգիաների եւ կինոյի մասին: Նա ապրում է Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում: Այցելուների համար նախապես գրանցման դեպքում կայանալիք դասախոսության մուտքն ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում