Գրանդ փղիկի ժանիքների վարակը կբուժեն լավագույն մասնագետները
Կարդացեք նաև
րևանի կենդանաբանական այգի երկօրյա պաշտոնական այցով եղել են Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն, Թբիլիսիի կենդանաբանական այգու գործառնությունների գծով մենեջեր Թոմաս Գոշաձեն և Թբիլիսիի այգու EAZA խորհրդատու (մենթոր) Մարջո Հոդեմեքերը, ով Նիդերլանդների Ամերսֆուրթ կենդանաբանական այգու ավագ խորհրդատուն է: Ինչպես տեղեկացնում են Երեւանի կենդանաբանական այգուց, այցի ընթացքում քննարկվել են այգիների ապագա համատեղ ծրագրերը: Հյուրերի հետ քննարկումների ժամանակ մեծ ուշադրության է արժանացել Գրանդը՝ Երևանի կենդանաբանական այգու միակ փիղը: Մարջո Հոդեմեքերը, ով փղերի’ ավելի քան 40 տարվա փորձ ունեցող մասնագետ է, շատ տպավորված էր փղի ազատավանդակի վերակառուցման ընթացիկ աշխատանքներից:
«Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկության օժանդակության շնորհիվ Գրանդ փղի վերակառուցված ազատավանդակը կհամապատասխանի անվտանգության կանոններին և փղի խնամքի համար նախատեսված բոլոր պայմաններին: Մարջո Հոդեմեքերը նաև շեշտել է, որ Երևանի կենդանաբանական այգու փղին լավ են խնամում, չնայած որ Գրանդը դեռևս ունի ժանիքների վարակ, որը հիմնովին չբուժելու դեպքում փիղը կարող է լրջորեն հիվանդանալ և ավելացրել է, որ EAZA-ին կտեղեկացնի այս խնդրի մասին և անձամբ կհոգա փղերի լավագույն անասնաբույժների և ատամնաբուժական մասնագետների այցը Երևա? ? կազմակերպելու համար: Այնուամենայնիվ, անգամ լավագույն պրոֆիլակտիկ բուժումները չեն կարող բացառել կենդանիների հիվանդությունները, այսպես օրինակ’ Եվրոպայի լավագույն կենդանաբանական այգիներում կենդանիների անկումը հասնում է տարեկան գրեթե 15%-ի, մինչդեռ Երևանի կենդանաբանական այգում անկումը կազմում է տարեկան շուրջ 1.5%: Այս հարցին Մարջո Հոդեմեքերը պատասխանել է. «Կենդանիները նույնպես կենդանի արարածներ են, որոնք ունենում են բնական մահ: Ազատության մեջ նորածինների միայն 15%-ն է, որ հատում է մեկ տարեկանի սահմանը, քանի որ վայրի բնության մեջ շատ են կենդանիներին սպառնացող վտանգները: Հաճախ դժվար է լինում նաև կենդանու հիվանդության ախտորոշումը, քանի որ կենդանիները չեն կարող խոսել, բացատրել և միայն իրենց վարքագծի շնորհիվ կարող են ահազանգել որևէ խնդրի մասին: Հանրությունը պետք է գիտակցի, որ սա ամենևին էլ կենդանաբանական այգու անձնակազմի անփութությունը չէ և որ այգու աշխատակիցները անհնարը հնարավոր են դարձնում կենդանիների բարեկեցությունն ու անհրաժեշտ բուժումն ապահովելու համար»:
Երկու կենդանաբանական այգիներն էլ Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) թեկնածու-անդամ են, որոնց համագործակցությունը սկսվել է 2013-ի ապրիլից, երբ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պաշտոնական այցով Թբիլիսիի կենդանաբանական այգում էր: Առաջին հանդիպման արդյունքում այգիների միջև ստորագրվել էր Փոխըմբռնման հուշագիր, ըստ որի այգիները կենդանիների բարեկեցության և բազմացման նպատակով պարտավորվում են իրականացնել կենդանիների փոխանակում այգիների միջև նվիրատվության հիմունքներով, առանց որևէ ֆինա նսական պարտավորվածության, որի շրջանակներում Թբիլիսիի կենդանաբանական այգուց Երևանի կենդանաբանական այգին զեբր, կապիկներ և թռչուններ էր ձեռք բերել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում