Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում
09/07/2013 12:37
Նմանատիպ
Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում, տեղեկացնում Է Fars գործակալությանը:
Իրանի ՌԾՈւ-ի Հյուսիսային նավատորմի հրամանատար ծովակալ Հորդադ Հաքիմին հայտնել Է, որ «Կայուն անվտանգություն» անվանումը կրող զորավարժությունները հուլիսի 7-ին սկսվել են Կասպից ծովի իրանական տարածքային ջրերում եւ կշարունակվեն մինչեւ հուլիսի 11-ը:
Նրա խոսքով՝ զորավարժությունների գլխավոր նպատակը գործողությունների փորձարկումն Է մարտական պայմաններում:
Բացի Իրանից, Կասպից ծով ելք ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը եւ Թուրքմենստանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում