Ադրբեջանը պետք է խուսափի Եգիպտոսի ճակատագրին արժանանալուց. Մեթյու Բրայզա
Նմանատիպ
Ադրբեջանը պետք է խուսափի Եգիպտոսի ճակատագրին արժանանալուց: «Вестник Кавказа» պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
«Ադրբեջանը կարող է խուսափել երկու ծայրահեղություններից, որոնք հատուկ են Եգիպտոսին նախագահ Հոսնի Մուբարաքին իշխանությունից տապալելուց հետո: Դա մի կողմից իսլամական ծայրահեղականությունն է, իսկ մյուս կողմից’ ավտորիտարիզմը: Ադրբեջանում այս հավասարակշռությունը պահպանելու համար անհրաժեշտ է քաջություն, ազգային շահի, ինչպես նաև մարդու իրավունքների պահպանում»,- ընդգծել է Բրայզան:
Եգիպտոսի բանակի հրամանատարության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ին հեռացվել էր նախագահի պաշտոնից, մեկուսացվել էր իր շրջապատից և տեղափոխվել Պաշտպանության նախարարություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մուրսին և նրա կողմնակիցները ձերբակալվել են և տարվել Անվտանգության ծառայության շենք: Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահին են ժամանակավորապես հանձնվել երկրի նախագահի լիազորությունները: Եգիպտոսի իսլամիսները չեն ընդունում նման որոշումը և պահանջում են, որպեսզի իշխանությունը վերադարձվի օրինական ընտրված նախագահին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում