Բուլղարիայում զոհվել Է Վառնայի եւ Վելիկոպրեսլավի միտրոպոլիտ Կիրիլը

Բուլղարիայում զոհվել Է Վառնայի եւ Վելիկոպրեսլավի միտրոպոլիտ Կիրիլը: Ինչպես հուլիսի 9-ին հաղորդել Է Բուլղարիայի ազգային ռադիոն, քահանայապետի մարմինը գտել են Վառնայի մերձակայքում ծովի ափին: Զոհվածի ինքնությունն արդեն հաստատված Է դատաբժշկական փորձաքննության կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Այս պահին ոստիկանությունը կատարում Է քննչական միջոցառումներ, եւ, ինչպես հաղորդել են ներքին գործերի նախարարության մարզային վարչությունում, քննարկվում Է բռնի մահվան վարկածը:

Վառնայի միտրոպոլիտ Կիրիլը ծնվել Է 1954 թվականի հունիսի 8-ին: Միտրոպոլիտի աստիճանի Է բարձրացվել 1989 թվականին: 2012 թվականի նոյեմբերի 10-ին պատրիարք Մաքսիմի մահվանից հետո պատրիարքական գահի տեղապահն Էր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում