Եգիպտոսի ֆինանսների նախկին նախարարն առաջադրվել Է վարչապետի պաշտոնի թեկնածու
Նմանատիպ
Եգիպտոսի սալաֆիթների շարժման քաղաքական թեւը՝ «Ան Նուր» կուսակցությունը, հուլիսի 9-ին երկրի ֆինանսների նախկին նախարար Սամիր Ռադվանին առաջադրել Է ապագա կառավարության վարչապետի պաշտոնի թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Ան Նուր»-ի պաշտոնական ներկայացուցիչ Նադիր Բաքարի արած հայտարարությունը:
«Մենք առաջարկեցինք նախապատվությունը տալ Սամիր Ռադվանի թեկնածությանը: Նա նախարարության ղեկավարի պաշտոնում եւ կառավարությունում աշխատելու փորձ ունեցող ուժեղ տնտեսագետ Է ու տեխնոկրատ»,- Twitter-ի իր ակաունտում գրել Է Բաքարը:
Եգիպտոսի ապագա ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածության շուրջ կոնսուլտացիաները, որն անցումային շրջանում իր վրա կվերցնի երկրի գործերի կառավարումը, շարունակվում են արդեն գրեթե մեկ շաբաթ: Թեկնածուների ցուցակում արդեն նշվել են քաղաքական գործիչների եւ տնտեսագետների շատ անուններ: Սակայն Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը ոչ մի կերպ չի կարողանում որոշել, թե հավակնորդներից որն Է առավել արժանավորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում