ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդ 10 ֆուտբոլիտների անունները:

Այս մրցանակը տրվում է 2011 թվականից, Միշել Պլատինիի նախաձեռնությամբ: Մրցանակը հաղթողին կհանձնվի օգոստոսի 29-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

Հաղթողին որոշում է ՈւԵՖԱ-ի կազմի մեջ մտնող երկրիների լավագույն մարզական լրագրողներից կազմված հանձնաժողովը, որի յուրաքանչյուր անդամ նշված ցանկից պետք է ընտրի լավագույն 5 ֆուտբոլիստին՝ 1-5 միավորով:

Տասնյակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Գարեթ Բեյլ (Տոտենհեմ)

Ռոբին վան Պերսի (Մանչեսթեր Յունայթեդ)

Կրիշտինո Ռոնալդու (Ռեալ)

Լիոնել Մեսսի (Բարսելոնա)

Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ)

Արյեն Ռոբեն (Բավարիա)

Ֆրանկ Ռիբերի (Բավարիա)

Թոմաս Մյուլեր (Բավարիա)

Բաստիան Շվայնշտայգեր (Բավարիա)

Ռոբերը Լևանդեվսկի (Բորուսիա)

Հետևեք մեզ նաև Telegram-ում